Loading...

Ուլտրաձայնային ախտորոշում

BIRTH ծառայություններ

   Կնոջ օրգանիզմը չափազանց փխրուն մեխանիզմ է ,որը պահանջում է խնամք և ուշադրություն։ Բայց ինչպես պարզել ,թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում Ձեր օրգանիզմում , ամեն ինչ կարգին է, թե ժամանակն է ուշադրություն դարձնել այս կամ այն օրգանի վիճակին։ Այս հարցերի պատասխանները կանանց օգնում են ստանալ ուլտրաձայնային ախտորոշման մասնագետները։

   Կանանց կողմից նման հետազոտություններից առավել հաճախ այցելած տեսակը համարվում  է փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը։

  ՈՒլտրաձայնային հետազոտությունը մարդու օրգանիզմի ամենաապահով և ճշգրիտ հետազոտություններից մեկն է ( նույնիսկ հղի կանանց և նորածինների համար )։

   Այն թույլ է տալիս բացահայտել կանացի հիվանդությունների մի ամբողջ շարք և վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարումները։

ультразвуковая диагностика

Պատահական չէ, որ փոքր կոնքի օրգանների հետազոտման  համար կանանց առաջին հերթին նշանակվում է  հենց ուլտրաձայնային հետազոտություն։ ՈՒՁՀ  օգնությամբ գնահատվում է ձվարանների , արգանդի , միզապարկի վիճակը, ինչպես նաև որոշվում է հղիությունը վաղ ժամկետում։

Ախտորոշման ընթացքում չափվում են արգանդի և ձվարանների չափերը , տրվում է եզրակացություն փոքր կոնքի օրգաններում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին , ինչպես նաև հաստատվում է սեռական օրգաններում տեղի ունեցող պրոցեսների համապատասխանությունը դաշտանային ցիկլի փուլին։

Որպես կանոն , ուլտրաձայնային հետազոտություն իրականացվում է ցանկացած օր ՝ բացի դաշտանի օրերից։ Անհրաժեշտության դեպքում դաշտանի օրերին նույնպես կարելի է իրականացնել ՈՒՁՀ։

Узиузи 2

 Ախտորոշումը ճշտելու համար հնարավոր է կարիք լինի կրկնակի ուլտրաձայնային հետազոտության ,որն իրականացվում է դաշտանային ցիկլի որոշակի օրը (բուժող բժշկի որոշմամբ)։

ՈՒՁՀ –ի օգնությամբ ախտորոշվող առավել հաճախ հանդիպող  հիվանդություններն են .

— արգանդի միոմա ( ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է դաշտանային ցիկլի առաջին փուլում և թույլ է տալիս գնահատել միոմատոզ հանգույցների չափերը , դրանց կառուցվածքը , տեղակայումը , ինչը չափազանց կարևոր է հետագա բուժման մարտավարությունը որոշելու համար   )։

  • Էնդոմետրիոզ ( ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է դաշտանային ցիկլի երկրորդ փուլում և թույլ է տալիս որոշել էնդոմետրոիդ օջախների և միոմաների առկայությունը )։
  • Սեռական օրգանների բորբոքային պրոցեսները (հետազոտությունը կարող է իրականացվել ինչպես առաջին , այնպես էլ դաշտանային ցիկլի երկրորդ փուլում և գաղափար է տալիս արգանդում ,ձվարաններում և հավելումներում բորբոքային պրոցեսների մասին )։
  • Ձվարանների կիստաներ և նորագոյացություններ (ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է դաշտանից անմիջապես հետո և թույլ է տալիս որոշել կիստաների առկայությունը (ֆոլիկուլային, էնդոմետրիոիդ, դեղին մարմնի կիստա և այլն  ), ինչպես նաև ուռուցքային գոյացությունների առկայությունը:
  • Ձվարանների դիսֆունկցիա ( ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է մի քանի անգամ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում և թույլ է տալիս պարզել ,թե որ փուլում է հենց տեղի ունենում սեռական օրգանների ֆունկցիային խախտումը ):
  • Հետվիրահատական շրջան ( նաևհղիության ընդհատումից հետո (ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է ըստ ցուցումների և բարդությունների առկայության դեպքում )):
  • Հղիությունը որոշելու համար ՝ ամենավաղ շրջանում (ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս  կատարել հղիության վաղ շրջանի ախտորոշում ։ Բժիշկը հնարավորություն  է ունենում  ուլտրաձայնային հետազոտմամբ պարզելու բեղմնավորված պտղաձվիձվի առկայությունը արգանդի խոռոչում ՝  դաշտանի ուշացման 5-7-րդ օրը )։

    Վերարտադրողական բժշկության մեջ ուլտրաձայնային հետազոտությունն  իր առանձնահատուկ դերն ունի ։ Այն  դարձել է անպտղության ախտորոշման անփոխարինելի մեթոդ։ ՈՒլտրաձայնային հետազոտության օգնությամբ հնարավոր է գնահատել ձվարանների , արգանդի և արգանդափողերի վիճակը ։ ՈՒլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ֆոլիկուլների աճի մոնիթորինգի, ձվաբջիջների հավաքման , սաղմերի տեղաձոխման , հղիության վաղ ախտորոշման , արտարգանդային հղիության ախտորոշման անփոխարինելի մեթոդ։

   Առանձնահատուկ  հարկ է նշել  կոնտրաստավորմամբ ուլտրաձայնային հետազոտության դերը ՝ արգանդի և արգանդափողերի անցանելիության գնահատման հարցում։

  Էխոհիստերոսալպինգոգրաֆիան  արագանդի  խոռոչի և արգանդափողերի անցանելիության վիճակի ստուգման մեթոդ է ՝ հիմնված ուլտրաձայնային հետազոտության վրա։

    Էխոհիստերոսալպինգոգրաֆիան  ախտորոշման մեթոդ է , որը 98%  հավանականությամբ հնարավորություն է տալիս որոշել հետևյալ պաթոլոգիաները․

  • Էնդոմետրիալ պոլիպոզ
  • Ներարգանդային միջնապատ, սինեխա
  • Ներքին սեռական օրգանների զարգացման անոմալիաներ
  • Արգանդափողերի անանցանելիություն , հիդրոսալպինկս

проходимость маточных труб

Այս մեթոդը լայնորեն կիրառվում է անպտղության փողային գործոնի ախտորաշման համար ՝ այն պատճառով , որ Էխոհիստերոսալպինգոգրաֆիան   ավելի մեծ տեղեկատվություն է պարունակում ռենտգեն հիստերոսալպինգոգրաֆիայի համեմատ (80 –ից 90% ), այն չի կրում ճառագայթային ծանրաբեռնվածություն ( ձվարանների ճառագայթում), ինչպես նաև ավելի քիչ ցավոտ և նվազագույն ինվազիվ միջամտություն է , որն իրականացվում է առանց ցավազրկման  հոսպիտալացման , այսինքն համարվում է ամբուլտոր միջամտություն:

Այն չի պահանջում հատուկ նախապատրաստում ։

Անպտղության դեպքում շատ կարևոր է համարվում արգանդափողերի անցանելիության գնահատումը, քանի որ նրանց կարգավիճակը հանդիսանում է ամենակարևոր գործոնը ՝ ինքնուրույն հղիության կայացման հարցում։ Ձվաբջիջների շարժումը և սերմնաբջջի << հանդիպումը>> տեղի է ունենում արգանդափողում ,  որից հետո բեղմնավորված ձվաբջիջը շարունակում է իր ճանապարհը դեպի արգանդի խոռոչ։ Էխոգիստերոսալպինգոգրաֆիան համարվում է նաև բուժական մեթոդ, քանի որ հետազոտությանից հետո 16 %  դեպքերում տեղի է լինում է ինքնուրույն հղիություն։

Էխոգիստերոսալպինգոգրաֆիան կատարվում է դաշտանային ցիկլի առաջին փուլում (դաշտանից հետո), սովորաբար դաշտանային ցիկլի 5-10-րդ օրերին։

Հատուկ կատետերի միջոցով արգանդի խոռոչ է ներարկվում հատուկ կոնտրաստ նյութ կամ ֆիզիոլոգիական լուծույթ։ Կոնտրաստ նյութը լցվում է արգանդի և հետո փողերի մեջ, ինչը բարելավում է վերջիններիս տեսանելիությունը և դրանց կառուցվածքի առանձնահատկությունները։ Ներարկումը շարունակելով ՝ նյութը լցվում է որովայնի խոռոչ, ինչն էլ փաստում է ,որ արգանդափողերը անցանելի են։ Արգանդափողերի անանցանելիության դեպքում ներարկվող հեղուկը չի հասնում  որովայնի խոռոչ, կուտակվում է փողերում։

Փոքր կոնքի օրգանների ախտորոշման ճշգրտությունը և ինֆորմատիվությունը կախված է երկու հիմնական գործոններից ․  որակավորված մասնագետից և սարքավորումների որակից։  Դրա համար կանացի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն մենք խորհուրդ ենք տալիս անցնել հատուկ մասնագիտացված կլինիկաներում , որտեղ  գերակա խնդիր է կանանց առողջությունը և վերարտադրողական ֆունկցիայի վերականգնումը։