Loading...
Surrogacy

Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրությունը կարող է ուղեկցվել բազում հուզական պահերով։ Մենք կլինենք ձեր կողքին և կաջակցենք այս կարևոր ճանապարհին: Վրաստանում փոխնակ մայրությունը լիովին օրինական է և իրականացվում է Վրաստանի առողջպահության նախարարության ցուցումներին համապատասխան։ Մեր ԱՄԲ, դոնորության, և փոխնակ մայրության կենտրոնում մենք իրականացնում ենք փոխնակ մոր լիարժեք հետազոտություն:

Փոխնակ մայրությունը լուծում է հանդիսանում հետևյալ դեպքերում․

  • Արգանդի բացակայություն
  • Արգանդի խոռոչի կամ վզիկի դեֆորմացիա (բնածին կամ վնասվածքի հետևանքով)
  • Գոյացություններ արգանդի խոռոչում
  • Ներքին օրգանների հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է
  • Շարունակական անհաջող ԱՄԲ փորձեր՝ բարձրորակ սաղմերի ստացմամբ
Դուք կարող եք դառնալ փոխնակ մայր՝ օգնելու համար այն կանաց, ովքեր հնարավորություն չունեն ինքնուրույն անցնել այդ ճանապարհը: Փոխնակ մայրության մեր ծրագիրը ներառում է համապարփակ աջակցություն ձեր հոգեբանական և ֆիզիկական առողջության ապահովման համար: Լիարժեք գաղտնիությունն ու համապատասխան պարգևատրումը երաշխավորված են: