Անպտղության բուժման և ԱՄԲ Ծառայություններ

Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)
ԱՄԲ-ն անպտղության հաղթահարման ամենաարդյունավետ մեթոդներից է: Խորհուրդ է տրվում նրանց, ում անպտղության բուժման այլ մեթոդները չեն համապատասխանում կամ արդյունք չեն տալիս:
Գործընթացը ներառում է․
- Ձվաբջիջների հորմոնալ ստիմուլյացիա
- Ձվաբջիջների ստացում ձվարանների պունկցիայի միջոցով
- Օօցիտների բեղմնավորում և սաղմի աճեցում
- Սաղմերի տեղադրում արգանդի խոռոչում
Մեր կենտրոնում նաև կատարում ենք ԱՄԲ բնական դաշտանային ցիկլում։

Անպտղության բուժում առանց ԱՄԲ
ԱՄԲ-ն անպտղության հաղթահարման վերջին փուլն է։ Մինչ ԱՄԲ, կախված անպտղության պատճառներից՝ մենք աշխատում ենք կիրառել բոլոր հնարավոր մեթոդները սպասված հղիությանը հասնելու համար։

Պտղաբերության խորհրդատվություն
Մենք մատուցում ենք խորհրդատվական և հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ լաբորատոր աշխտորոշման արդյունքների գնահատում և անպտղության բուժաման միջոցների մշակում: Խորհրդատվությունները անց են կացվում իսրայելցի փարձագետների և կենտրոնի գլխավոր բժշկի կողմից:

Ձվաբջջի սառեցում
Մեր օրերում կանայք ավելի հաճախ են ձգտում ժամանակ հատկացնել կարյերային, ինքնազարգացմանը կամ ճամփորդելուն, իսկ ընտանիք կազմելու կամ երեխա ունենալու մասին հաճախ սկսում են մտածել ավելի ուշ տարիքում։
Մենք առաջարկում ենք «հետաձգված մայրության» ծրագիրը, որի շրջանակում կանայք, դեռևս գտնվելով երիտասարդ տարիքում (մինչև 35 տարիեկան), կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները և օգտագործել դրանք ավելի հասուն տարիքում: Նույնիսկ 40-45-50 տարեկանում դուք հնարավորություն կունենաք հղիանալ և ծննդաբերել առողջ երեխա, քանի որ ձեր ձվաբջիջները կլինեն այն տարիքի, որում սառեցվել են:

Սաղմի նախաիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում (ՆԺԱ)
Սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումն ավելի ու ավելի տարածված է դառնում մեր օրերում։ Այն ոչ միայն օգնում է կանխել գենետիկ անոմալիաներ ունեցող երեխաների ծնունդը, այլև զգալիորեն բարձրացնում է ԱՄԲ արդյունավետությունը, նվազեցնում է հղիության վաղ փուլերում վիժման և վաղաժամ ծննդաբերության ռիսկերը։

Հորմոնային և շճաբանական հետազոտություններ
Մեզ մոտ կարող եք անցնել նաև հորմոնալ և սերոլոգիական թեստեր գինեկոլոգիայի, անդրոլոգիայի, ԱՄԲ ախտորոշման ոլորտում։ BIRTH կենտրոնի լաբորատորիայում դուք կստանաք ամենաարագ, ստույգ և վստահելի արդյունքները:

Ամորձու բիոպսիա
TESE (Testicular Sperm Extraction)-ը բաց մեթոդով ամորձու բիոպսիան է: Այս մեթոդը թույլ է տալիս հայրանալ տղամարդկանց, ում մոտ ախտորոշվում է ազոոսպերմիա (սպերմատոզոիդների բացակայություն էյակուլյատում)։
TEFNA (Testicular Sperm Aspiration)-ն ամորձու միջմաշկային ասպիրացիոն բիոպսիան է բարակ ասեղով, որի ընթացքում իրականացվում է սերմնաբջջի և ամորձու հյուսվածքի նմուշի վերցնում: Սա մեծացնում է սերմնաբջիջներ գտնելու հնարավորությունները, ընդ որում՝ նվազագույն կառուցվածքային փոփոխություններով։

Ներարգանդային արհեստական սերմնավորում
Տվյալ մեթոդը կիառվում է հիվանդի մոտ արգանդային վզիկի անցանելիության պայմաններում։ Սերմնահեղուկը նախապես մշակվում է և մաքրվում լավագույն արդյունքի ստացման համար: Գործընթացն արվում է թե ձվազատման արհեստական խթանմամբ, թե առանց:

Գինեկոլոգիական խորհրդատվություն
Մենք անցկացնում ենք նաև գինեկոլոգիական խորհրդատվություններ, որոնք կապված չեն վերարտադրողական գործառույթի հետ, ինչպիսիք են դաշտանային խանգարումներ, բորբոքային հիվանդություններ, արգանդի միոմա, էնդոմետրիոզը և այլն:

Սերմի և ձվաբջջի դոնորություն
Մեր դոնորները 18-33 տարեկան կանայք են, ովքեր ունեն երեխաներ, լավ գենետիկական պատմություն և ում օօցիտներով արդեն իսկ իրականացվել են հաջող ԱՄԲ ծրագրեր: Այսպիսով, մեր դոնորական օօցիտների օգնությամբ բաղձալի հղիությանը հասնելու հավանականությունը շատ մեծ է։
Կինը կարող է հղիանալ նաև դոնորական սերմնահեղուկի օգնությամբ, նույնիսկ եթե տվյալ պահին չունի ամուսին կամ զուգընկեր։

Սաղմի սառեցում
Դուք կարող եք նաև պլանավորել ձեր ապագա երեխաներին՝ օգտվելով սաղմի սառեցման մեր ծառայությունից: Սաղմը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո բարձր որակի էմբրիոնները կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է սառեցնել՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Սառեցումն իրականացվում է ամենաժամանակակից մեթոդներով՝ վիտրիֆիկացիայի (գերարագ սառեցման) միջոցով։

Ուլտրաձայնային ախտորոշում
Մեզ մոտ կարող եք անցնել նաև գինեկոլոգիաական, անդրոլոգիական, ԱՄԲ ախտորոշման ուլտրաձայնային հետազոտություն։ Կենտրոնի գերժամանակակից սարքավորումները թույլ են տալիս ապահովել բարձրորակ ուլտրաձայնային ախտորոշման տարաբնույթ ծառայություններ։

Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրությունը կարող է ուղեկցվել բազում հուզական պահերով։ Մենք կլինենք ձեր կողքին և կաջակցենք այս կարևոր ճանապարհին։ Փոխնակ մայրության ծրագիրը ներառում է համապարփակ աջակցություն՝ ապահովելով ձեր հոգեբանական և ֆիզիկական հարմարավետությունը: Լիարժեք գաղտնիությունն ու համապատասխան պարգևատրումը երաշխավորված են:

Դարձի՛ր դոնոր
Դուք կարող եք հրաշքի մասնակիցը լինել՝ դառնալով ձվաբջջի կամ սերմնաբջջի դոնոր այն զույգերի համար, ովքեր չեն կարող ծնող դառնալ սեփական սեռական բջիջների օգնությամբ։ Ձեզանից պահանջվում է այս պահին միայն անցնել նախնական անկետավորում, ինչից հետո դուք անվճար կանցնեք ամբողջական բժշկական հետազոտություն մեր կենտրոնում և, իհարկե, դոնոր դառնալու դեպքում կստանաք համապատասխան պարգևավճար։
Մենք հավատում ենք, որ բարությունն ու դժվարության պահին միմյանց օգնելու ցանկությունը ապագայի հաջողության և հաղթանակների գրավականն են։ Կանխավ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կորոշեն իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում։
Դոնոր դառնալու համար անհրաժեշտ է անցնել կից հղումներով և լրացնել համապատասխան հարցաթերթիկները։