Loading...
Egg donation

Ձվաբջջի դոնորություն

Եթե կինը չի կարող հղիանալ իր սեփական ձվաբջիջների օգնությամբ, դոնորությունն ամենաարդյունավետ միջոցներից է երկար սպասված հղիությանը հասնելու ճանապարհին:

Կնոջը անհրաժեշտ են դոնոր ձվաբջիջներ հետևյալ դեպքերում․

  • Ուշ վերարտադրողական տարիք
  • Ձվարանների վաղաժամ կամ մենոպաուզայի հետևանքով սպառում
  • Ձվարանների հեռացման վիրահատություններ
  •  Ձվբջիջների ցածր որակ, բազմանգամյա անհաջող ԱՄԲ փորձեր սեփական ձվաբջիջներվ
  • Քրոմոսոմային և ժառանգական շեղումներ

Դոնոր են հանդիսանում 18-33 տարեկան կանայք, ովքեր արդեն ունեն երեխաներ, լավ գենետիկական պատմություն և հաջող ԱՄԲ փորձ սեփական օօցիտներով:

Դուք կարող եք դառնալ ձվաբջջի դոնոր՝ օգնելով այն զույգերին, ովքեր չեն կարող ծնող դառնալ իրենց սեփական սեռական բջջիջների միջոցով:

Այդ նպատակով դուք կանցնեք անկետավորում և լիարժեք բժշկական հետազոտություն մեր կենտրոնի հաշվին, ինչպես նաև կստանաք համապատասխան պարգևատրում։ Ձեզանից պահանջվում է միայն անցնել ներքևի հղումով և լրացնել հարցաթերթիկը: