+995 557 53 36 92
BIRTH ԱՄԲ, դոնորության և փոխնակ մայրության իսրայելական կենտրոն Բաթումիում
Իսրայելի բժշկության որակն ու փորձը կծառայի տարածաշրջանին
Who we are
Հարգելի ընկերներ,
Մինչեւ համավարակի ի հայտ գալը մեր կենտրոնում հաջողությամբ են ավարտվել անպտղության բուժման 50% դեպքերը: Դրանց մեջ ներառված էին և դասական ԱՄԲ, և ԱՄԲ դոնորական ձվաբջիջներով, և ԱՄԲ դոնարական սերմով, և փոխնակ մայրության ծրագրեր: Մեր պացիենտները զույգեր էին Վրաստանից, Հայաստանից, Թուրքիայից, Կանադայից, Մերձբալթիկայից:
Ներկա պահին մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել նաև սաղմերի նախաիմպլանտացիոն ժառանգական թեստավորում: Սաղմի բիոպսիան իրականացվում է մեր լաբորատորիայում, որից հետո ստացված նյութը ուղարկվում է հետազոտության առաջատար լաբորատորիաներ: Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ցավոք, դեռևս թույլ չի տալիս մեր իսրայեցի բժիշկներին ժամանել Բաթումի և ամբողջ ծավալով Ձեզ տրամադրել իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը, մենք սկսում ենք աշխատել նոր ռեժիմով:
Նախ մեզ հաջողվեց ստեղծել մշտական առցանց կապ իսրայեցի մասնագետների և Բաթումիի մեր կլինիկայի միջև, ինչի արդյունքում գործնականում ամբողջ պրոցեսը, որը կապված է անպտղության ախտորոշման, հորմոնային խթանման սխեմաների մշակման և խթանման պրոցեսի մոնիտորինգի հետ, գտնվում է իսրայեցի մասնագետների լիարժեք հսկողության տակ: Միևնույն ժամանակ մեր անձնակազմը համալրվել է բարձրակարգ մասնագետով՝ սաղմնաբանով, ով ունի ԱՄԲ ոլորտում աշախատանքային մեծ փորձ և մշտապես գտնվում է Վրաստանում:

Այլ միջամտությունները, ինչպիսիք են՝ ֆոլիկուլների պունկցիան և սաղմերի տեղադրումը, իրականացվում են մեր կլինիկայի բժշկական գծով տնօրեն՝ փորձառու վերարտադրողաբանի կողմից, ով ունի իսրայելցի մասնագետների հետ աշխատելու երկարատև փորձ և մշտական կապի մեջ է գտնվում նրանց հետ:
Հաշվի առնելով համավարակից հետո բուժման կարիք ունեցող պացինետների ծանր ֆինանսական վիճակը՝ մենք վերանայել ենք մեր գնացուցակը՝ համապատասխանեցնելով աշխատանքային նոր իրավիճակին:
Ծանոթացեք մեր նոր գնացուցակին եւ բժշկական միջամտությունների ցանկին, ինչպես նաեւ հերթագրվեք անվճար ընդունելության մեր մասնագետների մոտ։
Կարող եք վստահ լինել, որ Բաթումի քաղաքում “BIRTH” իսրայելական ԱՄԲ, դոնորության և փոխնակ մայրության կենտրոնի անձնակազմը կանի հնարավոր ամենը , որպեսզի Դուք 9 ամիս անց մեզ հետ միասին տոնեք Ձեր երեխայի լույս աշխարհ գալը:
BIRTH ՍՊԸ-ի տնօրեն, PHD
Լեվ Ադիրովիչ
ԱՄԲ կենտրոն բաթումիում
Բաթումիի ԱՄԲ կենտրոնի իսրայելցի մասնագետների փորձը կծառայի ձեզ
Բաթումիում գտնվող BIRTH արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) կենտրոնի առաքելությունն է իրականացնել երեխա ունենալու ձեր երազանքը: Իսրայելցի մասնագետների օգնությամբ դուք կստանաք ջերմ ընդունելություն և մասնագիտացված բուժում՝ գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
BIRTH կենտրոնը հագեցած է արտամարմնային բեղմնավորման նորարարական տեխնոլոգիաներով։ Մեր մասնագիտական անձնակազմը համալրված է անպտղության բարդ դեպքերի բուժման բազմամյա փորձ ունեցող իսրայելցի առաջատար բժիշկներով:
BIRTH ԱՄԲ կենտրոնի ծառայությունները
Պտղաբերության խորհրդատվություն
Մենք մատուցում ենք խորհրդատվական և հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ լաբորատոր աշխտորոշման արդյունքների գնահատում և անպտղության բուժաման միջոցների մշակում: Խորհրդատվությունները անց են կացվում իսրայելցի փարձագետների և կենտրոնի գլխավոր բժշկի կողմից:
Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)
ԱՄԲ-ն անպտղության հաղթահարման ամենաարդյունավետ մեթոդներից է: Խորհուրդ է տրվում նրանց, ում անպտղության բուժման այլ մեթոդները չեն համապատասխանում կամ արդյունք չեն տալիս: Մեր կենտրոնում նաև կատարում ենք ԱՄԲ բնական դաշտանային ցիկլում։
Սերմի և ձվաբջջի դոնորություն
Մեր դոնորները 18-33 տարեկան կանայք են, ովքեր ունեն երեխաներ, լավ գենետիկական պատմություն և ում օօցիտներով արդեն իսկ իրականացվել են հաջող ԱՄԲ ծրագրեր:
Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրությունը կարող է ուղեկցվել բազում հուզական պահերով։ Մենք կլինենք ձեր կողքին և կաջակցենք այս կարևոր ճանապարհին։ Փոխնակ մայրության ծրագիրը ներառում է համապարփակ աջակցություն՝ ապահովելով ձեր հոգեբանական և ֆիզիկական հարմարավետությունը: Լիարժեք գաղտնիությունն ու համապատասխան պարգևատրումը երաշխավորված են:
Our Reproducologist
Irina Nikuradze
Gynecologist-reproducologist Clinical Director
Irma Ramishvili
Clinical-director, Reproducologist, Obstetrician-Gynecologist
Marina Bezhanidze
Reproducologist, Gynecologist
Alisa Gvarishvili
Reproducologist, Gynecologist