Loading...

Անպտղության բուժումն առանց ԱՄԲ-ի

BIRTH ծառայություններ

Անպտղությունը դա միայն բժշկական ախտորոշում չէ , նաև խնդիր է,որը կարող է ազդել մարդու կյանքի շատ ասպեկտների վրա, օրինակ , նրա առողջության (ինչպես հոգեկան ,այնպես էլ ՝ ֆիզիկական ), ընտանեկան փոխհարաբերությունների վրա։ Անպտուղ համարվում է այն ամուսնությունը, որի ժամանակ, այս կամ այն պատճառով, առանց որևէ հակաբեղմնավորիչների կամ մեթոդների օգտագործման , 12 ամսվա ընթացքում կաանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում հղիություն չի առաջանում։

Лечение бесплодия

Վերջին ժամանակահատվածում անպտղություն տերմինը շատ հաճախ է հնչում։ Դա պայմանավորված է ոչ միայն այն զույգերի թվի աճով, ովքեր դժվարանում են բնական ճանապարհով բեղմնավորման հարցում։ ժամանակակից բժշկության հնարավորությունները զգալիորեն աճել են։ Այն առաջարկում է այս խնդրի լուծման տարբեր եղանակներ։ Բացի այդ , մարդիկ, ովքեր ցանկանում են երեխաներ ունենալ, բայց նպատակի իրականացման ճանապարհին դժվարությունների են բախվում, այժմ ավելի ակտիվ դիրք են գրավում և, առանց հապաղելու դիմում են մասնագետների ՝ բժիշկ-ռեպրոդուկտոլոգների։

Անպտղության կարող են հանգեցնել ինչպես զույգերից մեկի մոտ առկա խնդիրները, այնպես էլ երկուսի խնդիրները միաժամանակ։ Անպտղության պատճառները պարզելու համար պետք է հետազոտվիոչ միայն կինը, այլ նաև տղամարդը։

бесплодие лечение без эко

Առաջին այցի ժամանակ բժիշկը ճշտում է բժշկական պատմությունը (անամնեզը )․եղել է արդյոք հղիություն, ինչ ավարտ է ունեցել, ստացել  են երբևէ անպտղության բուժում  և  ինչ եղանակով, կա արդյոք դաշտանային ցիկլի խախտում։ Հետազոտության ընթացքում պարտադիր կատարվում է գինեկոլոգիական զննում, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն։ Անհրաժեշտ է նաև հանձնել արյան հորմոնների անալիզ  (ՖԽՀ,  ԼՀ, ԹՏՀ, ԴՀԷԱ էստրադիոլ, պրոլակտին,    տեստոստերոն,), ստուգել ձվազատումը: Ինչպես նաև հարկավոր է ստուգել վարակների առկայությունը, քանի որ բակտերիալ և վիրուսային վարակները նվազեցնում են հղիության հավանականությունը։

Այս եղանակով անպտղության ախտորոշումը տևում է 2-3 ամիս։

Անպտղության բուժման եղանակների շարքում կարելի է պայմանականորեն առանձնացնել այն մեթոդները, որոնք ուղղված են բնական ճանապարհով բեղմնավորման վերականգմանը, և մեթոդներ, որոնց դեպքում կիրառվում են արհեստական բեղմնավորման տեխնոլոգիաներ, կամ այսպես կոչված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ։

Առաջինին վերաբերում են արգանդի հավելումների խրոնիկ բորբոքումների բուժումը, արգանդափողերի անանցանելիության վիրաբուժական և ոչ վիրաբուժական վերականգնումը, էնդոկրին խանգարումների և սպերմատոգենեզի խանգարումների շտկումը։ Երկրորդին ՝ ամուսնու կամ դոնորական սերմի ներարգանդային ինսեմինացիան և ԱՄԲ։ Սա համարվում է անպտղության բուժման վերջին փուլը։ Չնայած ՝ երբեմն լինում է միակ միջոցը ՝ բացարձակ ցուցումների ժամանակ ։

Ներկայացնենք անպտղության բուժման հիմնական ուղղությունները՝ առանց ԱՄԲ-ի։

Անպտղության փողային գործոն․

Փողային անպտղության բուժման եղանակները կարելի է բաժանել երկու խմբի․

  • Հակաբորբոքային բուժում՝ ֆիզիոթերապևտիկ մեթոդների հնարավոր կիրառմամբ ( եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվել է բորբոքային պրոցես )։ Սա նպատակահարմար է կատարել, եթե տվյալ պահին կա սուր բորբոքային պրոցես։

    методы лечения бесплодия

  • Լապարոսկոպիկ վիրահատություն։ Միջամտության ընթացքում բժիշկը հնարավորություն է ունենում անջատել կպումները , հեռացնել ֆիբրոմաները , էնդոմետրոիդ օջախները և այլն ՝ վերականգնելով արգանդափողերի անցանելիությունը։

Վիրահատությունը ցուցված է միայն փողերի մասնակի անանցանելիության դեպքում, եթե բեղմնավորման և օվուլյացիայի խնդիրներ չկան։

Ամբողջական անանցանելիության դեպքում, երբ զգալիորեն վնասված են փողերը, ֆիմբրիաները կամ թարթչային էպիթելերը, վիրաբուժական միջամտությունն անարդյունավետ է։ Համարվում է, որ վիրահատությունից հետո է բեղմնավորում հնարավոր է լինում առաջին 6 ամսվա ընթացքում։ Դրանից հետո նոր կպումների ձևավորման ռիսկերը մեծանում են։

Էնդոկրին անպտղության բուժում․

Էնդոկրին անպտղության դեպքերի մեծ մասը պահանջում է հորմոնալ բուժում։ Այս տեսակի բուժման վերաբերյալ կա հակասական և հավասարապես սխալ տեսակետներ։

Առաջին հայացքը կամ, ավելի ճիշտ, մոտեցումը կարելի է անվանել թեթևամտություն, քանի որ այդ դեպքում հորմոնալ դեղամիջոցները ընդունվում են առանց բժշկի նշանակման, սեփական նախաձեռնությամբ, ինչպես ընդունված է  հիմնականում ընկերուհու խորհրդով, լսելով, որ այդ դեղամիջոցներն ինչ որ մեկին օգնել են։

Շատ կարևոր է իմանալ, որ հարմոնները վիտամիններ չեն, չնայած վերջիններիս չարաշահումը նույնպես կարող է զգալի վնաս հասցնել օրգանիզմին։ Հորմոնները  լուրջ  դեղեր են , որոնց ազդեցությունը հաճախ կախված է ոչ միայն տեսակից, այլ նաև չափաբաժնից և ընդունման կարգից։  Առանց բժշկի նշանակման ընդունելու դեպքում  նրանք  կարող են էականորեն , երբեմն անուղղելի կերպով վնաս հասցնել էնդոկրին համակարգին, որը հետագայում չի կարող  շտկել ոչ մի բժիշկ։

гормональная терапия

Երկրորդ հակասական մոտեցումը դա հորմոնալ  բուժման նկատմամբ վախն է, այն համոզմունքը ,որ բոլոր հորմոնները վնասակար են ,հանգեցնում են ավելորդ ճարպակալման ՝ վերափոխվելով կնոջից տղամարդու։ Ծայրահեղ դիրքորոշումը․

«ավելի լավ է մահ, քան հորմոն»

Այս բացարձակ սխալ պատկերացումը ծնվում է տնային պայմաններում, մեխանիկորեն, առանց գինեկոլոգի նշանակման և վերահսկման, սխալ հորմոնալ դեղամիջոցների ընդունման արդյունքում և նման դեպքում ի հայտ են գալիս կողմնակի բազմաթիվ բարդություններ։ Նույնիսկ երբ բժշկին հաջողվում է համոզել պացիենտին ընդունել հորմոնալ դեղամիջոցները, այսպիսի դիրքորոշումը  բերում է բուժման ձախողման, քանի որ հոգեբանական ընդդիմությունը , մղձավանջային հետևանքների ակնկալիքն ուժեղ ազդեցություն է ունենում բուժման հաջողության վրա։

Կարևոր է իմանալ, որ նշանակված հորմոնալ դեղամիջոցների ընդունումը ոչ միայն վնասակար չեն և չեն առաջացնում կոսմետիկ թերություններ, այլ հակառակը ՝ չափազանց արդյունավետ են և նպաստում են կնոջ արտաքին տեսքի բարելավմանը։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ հորմոնալ դեղամիջոցների բարենպաստ և արդյունավետ ազդեցության հիմնական պայմանը դրանց կիրառումն է ՝ նշանակված որակավորված բժշկի կողմից։

Անպտղության որոշ տեսակների դեպքում  ՝ բուժման դրական արդյունքի հասնելու համար պատշաճ կերպով սահմանված հորմոնալ թերապիան բավարար է։

Տղամարդու անպտղության բուժումը

Տղամարդու անպտղությունը բուժում են ուրոլոգ- անդրոլոգները։ Երբեմն բավական է միայն հակաբորբոքային բուժումը, որպեսզի սպերմոգրամմայի ցուցանիշները բարելավվեն։ Տղամարդու անպտղության որոշ էնդոկրին ձևերի հորմոնալ բուժումը նույնպես արդյունավետ է։ Շատ քիչ դեպքերում հաջողություն կարող է բերել վիրաբուժական միջամտությունը։ Ամենից հաճախ դա արվում է ամորձու արյունատար անոթների վարիկոզ լայնացման դեպքում։

мужское бесплодие

Անհայտ ծագման անպտղության բուժումը

Այս տեսակ անպտղության բուժումը մեծ խնդիր է իրենից ներկայացնում ։ Ավելին, այն պատճառները, որոնք ազդում են հղիության կայացման վրա, կարող են պատճառ դառնալ նաև հղիության ընդհատման։ Երբեմն արդյունավետ են լինում ձվարանների խթանման ուղղված հորմոնալ բուժումը։Ավելի հաճախ անհրաժեշտ է լինում դիմել արհեստական բեղմնավորման մեթոդներին, առավել արդյունավետը դրանցից կրկին հանդիսանում է ԱՄԲ-ն։

Հակաբորբոքային բուժում

Հարկավոր է մի քանի խոսք ասել հակաբորբոքային բուժման մասին։ Որպես կանոն փող- որովայնամզայինանպտղությունը հանդիսանում է փոքր կոնքի խրոնիկ բորբոքային հիվանդության հետևանք, որոնք առաջանում են բանալ կամ սպեցիֆիկ ինֆեկցիաներից ( գոնորիա, տուբերկուլյոզ ),ինչպես նաև հանդիսանում են աբորտի բարդության հետևանք։

Եթե կպումներն արդեն առկա են, դրա դեմ պայքարն , ավաղ , այնքան էլ հեռանկարային չէ։ Այնուամենայնիվ , հաճախ խրոնիկ բորբոքումներն ընթանում են արգանդափողերի պահպանված անցանելիության պայմաններում, և երբեմն, նվազագույն հակաբորբոքային բուժումը կարող է հանգեցնել հղիության։ Հասարակ քսուքը բավականին լավ արտացոլում է բորբոքային պրոցեսի սրությունը և այն պարտադիր պետք է կատարվի յուրաքանչյուր պացիենտի։

Շատ հաճախ, հակաբորբոքային բուժումը չի հանդիսանում անպտղության  բուժում, բայց այն բոլոր դեպքերում անհրաժեշտ է ,երբ կնոջը սպասվում է ներարգանդային միջամտություն ՝ բուժական կամ ախտորոշիչ նպատակով ․ հիստերոսալպինգոգրաֆիա, լապորոսկոպիա, ներարգանդային սերմնավորում, ԱՄԲ և այլն։ Բուժում ստանում է նաև ամւսինը/զուգընկերը:

 Երբեմն կնոջը հարկավոր է լինում  ընդամենը ճիշտ  ընտրել դիետան և քաշը նվազեցնող  դեղամիջոցները։ Էնդոկրին համակարգի աշխատանքը կարգավորելուց հետո վերականգնվում է ձվազատումը, վերարտադրողական ֆունկցիան և գրանցվում է երկար սպասված հղիությունը։

Մեր կլինիկայում վերարտադրողականոըւթյան ոլորտում երկար տարիների փորձ ունեցող իսրայելցի մասնագետների օգնությամբ , Դուք կանցնեք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները ՝  պարզելու անպտղության պատճառները և յուրաքանչյուր ամուսնական զույգի համար կկազմվի բուժման անհատական պլան։ Դրանից ելնելով ՝ մենք կընտրենք ամենաարդյունավետ մեթոդը և անպտղությունը հաղթահարելու ամենակարճ ճանապարհը և կիրականացնենք Ձեր վաղեմի երազանքը։