Loading...

Սերմի և ձվաբջջի դոնորություն

BIRTH Ծառայություններ

Մեր դոնորների ցանկում  18-ից 33 տարեկան կանայք են, ովքեր արդեն ունեն երեխաներ, լավ գենետիկ պատմություն և հաջող ԱՄԲ փորձեր՝ իրենց ձվաբջիջների օգնությամբ:Այդպիսի դոնորների ձվաբջջի օգնությամբ երկար սպասված հղիության  հնարավորությունները շատ մեծ են:  Եթե նույնիսկ կինը այդ պահին  չունի ամուսին կամ սեռական զուգընկեր, կարող է հղիանալ դոնորական սերմի օգնությամբ։

Սերմի և ձվաբջջի դոնորություն

 Երբ ամուսնական զույգը բախվում է անպտղության խնդրին,  ենթարկվում է մեծ սթրեսի և  հիասթափության: Նրանք ստիպված են լինում անցնել շատ փորձությունների և հետազոտությունների միջով, որոնք երբեմն տևում են տարիներ: Շատ հաճախ հղիանալու փորձերը անհաջող են լինում, կինը վատնում է տարիները, առողջությունը, ձվարանային պաշարը և, իհարկե, ֆինանսները: Պատահում է նաև, որ ամուսնական զույգի սեփական ձվաբջջով կամ սերմով նույնիսկ անհնար է լինում հղիանալ, կրել և ունենալ առողջ երեխա, նույնիսկ ԱՄԲ  մեթոդով: Եվ միակ ելքը հանդիսանում է դոնորական ձվաբջջի կամ սերմի օգտագործումը։ Ընտանեկան զույգերի համար նման որոշում կայացնելը հեշտ չէ։ Հաճախ պացիենտները  պրոֆեսիոնալ հոգեբանի օգնություն կարիք են ունենում: Եվ, երբ այդ որոշումը կայացված է լինում, վերջնական արդյունքին հասնելու դեպքում նրանք լինում են անհամեմատ  երջանիկ և անպտղության դեմ պայքարի վրա ծախսված բոլոր տարիները հատուցվում են երկար սպասված սիրելի երեխայով։

Սերմի և ձվաբջջի դոնորություն

  Ի՞նչ  ցուցումներ կարող են լինել դոնորի ձվաբջիջների օգտագործման համար։

  • Կնոջ տարիքը (45 տարեկան և բարձր)

 Ծնվելուց աղջիկներն արդեն ունենում են որոշակի քանակությամբ ձվաբջիջ, որը համարվում  է բնության պարգև։ Կյանքի ընթացքում նրանց թիվը չի ավելանում, այլ՝  հակառակը ՝ նվազում է: Ծննդյան պահին ձվաբջիջների քանակը 400 000-1,500 000 է լինում, որոնք ամսական նվազում են, մահանում  անհայտ պատճառներով: Դեռահասության ժամանակ (11-14 տարեկան) ձվարաններն արդեն պարունակում են մոտ 300-400 հազար ձվաբջիջ : Ձվարաններում ամսական հասունանում են մի քանի ֆոլիկուլներ (15-25), բայց ընդամենը մեկ  ձվաբջիջ , որը կարող է բեղմնավորվել: Մնացածը մահանում են: Այս պրոցեսը հնարավոր չէ կանգնեցնել։  Հնարավոր չէ  ավելացնել նաև ձվաբջիջների  քանակը։ Այսպիսով, ձվաբջիջների ամենամեծ քանակը , ինչպես նաև դրանց լավագույն որակը լինում է 20-35 տարեկանում: Հետո գնում է որակի և քանակի անկում: 40 տարեկանից անց այդ ցուցանիշները անկում են ապրում: Լինում են անորակ  և հաճախ ունենում են ժառանգական շեղումներ: Այնպես որ, 40 տարեկանից հետո  հղիանալ և ունենալ առողջ երեխա այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ ԱՄԲ- ի  բարձր տեխնոլոգիաների շնորհիվ:

  • Ձվարանների վաղաժամ հյուծում կամ վաղաժամ դաշտանադադարը:

 Այս երևույթի պատճառները կարող են լինել.

  • ժառանգական նախատրամադրվածություն (վաղ դաշտանադադար մոր կամ մերձավոր հարազատների շրջանում):
  • ձվարանների վիրահատոական միջամտություն (կիստաների հեռացում և այլն)
  • էնդոմետրիոզ
  • օնկոլոգիական հիվանդություններ, ճառագայթում և քիմոթրեապիա
  • ձվարանի հեռացում
  • արտաքին գործոններ (էկոլոգիա, սթրեսային իրավիճակներ, որոշ դեղորայքի օգտագործում, ճառագայթահարում, վնասակար սովորույթներ և այլն):
  • Ռեզիստենտ ձվարաններ. Այսինքն ՝ ձվարանները զգայուն չեն հորմոնալ դեղամիջոցներով խթանման հանդեպ և նույնիսկ դեղորայքի բարձր դոզաների օգտագործման դեպքում ֆոլիկուլները հասունացում չի դիտվում:
  • Ձվարանների զարգցման բնածին արատները
  • Մոր մոտ ժառանգական հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել երեխային
  • Կրկնակի անհաջող ԱՄԲ փորձեր ՝ սեփական ձվաբջիջնձրի օգտագործմամբ (2 կամ ավելի): Այսինքն ՝ ստացվել են անորակ սաղմեր, իմպլանտացիայի բացակայություն և վիժումներ հղիության վաղ ժամկետում:

          Դոնորի սերմնահեղուկի կիրառման ցուցումները.

  • Ամուսնու կամ զուգընկերոջ բացակայությունը:
  • Ամուսնու մոտ սպերմատոգենեզի խանգարում (ազոոսպերմիա, օլիգոասթենոտերատոզոոսպերմիա, ասպերմիա):
  • Ժառանգական հիվանդություններ տղամարդու մոտ:

 

Դոնորական ձվաբջջով ԱՄԲ- ն կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով.

  1.  Անանուն դոնոր: Երբ կինը չգիտի դոնորի ինքնությունը, բայց կարող է ծանոթանալ նրա անկետային, ֆիզիկական և բժշկական տվյալներին: Նման դոնորները տրամադրվում են կլինիկայի կամ մասնագիտացված գործակալության կողմից: Կինը կարող է ընտրել դոնոր՝ ըստ իր նախասիրությունների. ամենից հաճախ նրանք փորձում են ընտրել իրենց նման մեկին `ըստ իր ֆիզիկական տվյալների. մազերի գույնը, աչքերի գույնը, դեմքի ձևը, աչքի ձևը, կրթությունը, հոբին և այլն: Նաև ըստ արյան խմբի: Այսպիսի դոնորները արհեստավարժ են, ամենից հաճախ արդեն եղել են դոնորության ծրագրում, կլինիկան գիտի բոլոր տվյալները նրանց ձվաբջիջների որակի մասին և, արդյոք, հղիություններ եղել են՝  իրենց բջիջներն օգտագործելով:  Ինչպես նաև դոնորները հետազոտված են ինֆեկցիաների և հաճախ ժառանգական հիվանդություններ հայտնաբերման նպատակով,  կամ դուք կարող եք կատարել լրացուցիչ հետազոտություններ սեփական նախաձեռնությամբ:

Դոնորը համապատասխանում է Առողջապահության Նախարարության օրենսդրությամբ սահմանված կանոններին:

Դրանք ներառում են տարիքային սահմանափակումները (18-33 տարեկան), ֆիզիկական և հոգեկան լիարժեք առողջությունը, խրոնիկ հիվանդությունների բացակայությունը, բարետես արտաքինը  և մարմնի ավելորդ քաշի, ժառանգական բնույթի հիվանդությունների բացակայությունը, առնվազն 1 սեփական երեխայի առկայությունը և, եթե առկա է, երեխայի / երեխաների մոտ զարգացման շեղումների բացակայությունը, ինչպես նաև բժշկական և հոգեբանական զննումների պատրաստակամությունը:

  1. Հայտնի դոնոր: Այս դեպքում կինը կամ զույգը ծանոթ են ապագա դոնորին: Ամենից հաճախ նրանք իրենք են թեկնածուներ գտնում հարազատների կամ ծանոթների շրջանում: Այս դեպքում դոնորը նորից անցնում է լիարժեք բժշկական զննում:

Դոնորական սերմ օգտագործելիս ընտրության սկզբունքներըը նույնն են: Երքու դեպքում էլ  սերմի դոնորներն անցնում են ամբողջական բժշկական զննում:

Սերմի և ձվաբջջի դոնորություն

Դոնորի ձվաբջջով ԱՄԲ-ն կարող է լինել երկու տեսակ.

  1. ԱՄԲ սառեցված ձվաբջիջիներով, որն արդեն պահվում է կրիոբանկում:

Սերմի և ձվաբջջի դոնորություն

 

 ԱՄԲ- ի այս տեսակի դեպքում իրականացվում է կնոջ  ամբողջական հետազոտություն, նրա էնդոմետրիումի պատրաստում, դոնորական ձվաբջիջների  հալեցում, ամուսնու կամ դոնորի սերմի միջոցով բեղմնավորում և սաղմերի տեղափոխում արգանդի խոռոչ: Ինչպես նաև,  եթե լավ որակի սաղմեր են մնում , ապա դրանք սառեցվում և պահվում են հաջորդ հղիության համար կամ պացիենտների խնդրանքով ոչնչացվում են:

  1. ԱՄԲ ՝ թարմ ձվաբջիջների օգտագործմամբ։

Սերմի և ձվաբջջի դոնորություն

Այս տեսակի ԱՄԲ- ի դեպքում պացիենտները դոնորների ցանկից ընտրում են դոնոր, դոնորն անցնում է ամբողջական հետազոտություններ: Ռեցիպիենտի և դոնորի ցիկլերը համապատասխանեցվում են: Կինն անցնում է էնդոմետրիումի նախապատրաստում հորմոնալ պրեպարատների միջոցով ` պատրաստի սաղմն ընդունելու համար: Դոնորի մոտ զուգահեռաբար իրականացվում է սուպերովուլյացիայի հորմոնալ խթանում, որը տևում է միջինը 9-10 օր, ձվաբջիջները ձվարաններից ստացվում են ներերակային անզգայացման պայմաններում և բեղմնավորվում են ամուսնու / դոնորի սերմով: Այսքանով դոնորի գործառույթն ավարտվում է ։ Հաջորդը սաղմերի աճեցումն է, այսինքն ՝ սաղմնաբանները 3-5 օրվա ընթացքում հետևում են դրանց աճին, որից հետո լավագույնները տեղադրվում են ապագա մոր արգանդում: Եթե լավ որակի սաղմեր են մնում , ապա դրանք սառեցվում են։ Դրանք օգտագործվում են կամ հաջորդ հղիության համար, կամ, եթե հղիությունը տեղի չի ունենում այս ցիկլում, ապա 1 ցիկլից հետո նորից կարող են նախապատրաստել էնդոմետրիումը, հալեցնել պահված սաղմերը և դրանք տեղադրել մոր արգանդի խոռոչում: Պացիենտի խնդրանքով և ցանկությամբ սաղմերը կարող են  ոչնչացվել:

  Դոնորական սերմով ԱՄԲ- ի  դեպքում կինը անցնում է ԱՄԲ- ի բոլոր փուլերը (նախնական ամբողջական հետազոտություն, սուպերովուլյացիայի խթանում, ձվարաններից ձվաբջջի ստացում, որն իրականացվում է անզգայացման պայմաններում, դոնորների սերմով ձվաբջիջների բեղմնավորում և սաղմերի տեղափոխում արգանդի խոռոչ): Եթե ​​կինը պաշտոնապես գրանցված է Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունում (ЗАГС), ապա անհրաժեշտ է ամուսնու գրավոր համաձայնությունը `դոնորական սերմի օգտագործելու համար: Այս սկզբունքը կիրառվում է նաև դոնորական ձվաբջիջների օգտագործման ժամանակ: Այսինքն ՝  ամուսինների գրավոր համաձայնությունը պարտադիր է:

 Արդյո՞ք դոնորական ձվաբջիջների կամ սերմիօգտագործումը հղիության 100% երաշխիք է:

 Չնայած ԱՄԲ ոլորտում գոյություն ունեցող բուժման ժամանակակից և բարձր տեխնոլոգիական մեթոդների, 100% երաշխիք, ցավոք, գոյություն չունի: Բայց լավ արդյունքների վիճակագրությունը կայուն աճում է: Դրա համար անհրաժեշտ է ընտրել «ճիշտ» կլինիկա և փորձառու բժիշկներ:

  Ձախողման վրա ազդում են շատ գործոններ.

-կնոջ տարիքը: Առավելագույն արդյունավետությունն ու արդյունքը նկատվում է 25-35 տարեկան հասակում: Կնոջ տարիքին զուգահեռ,  հատկապես 40 տարեկանից բարձր, օրգանիզմի պաշարները նվազում են: Ավելի մեծ տարիքային խմբի պացիենտների մեծամասնությունն ունեն ուղեկցվող խրոնիկ հիվանդություններ (ճարպակալում, զարկերակային գերճնշում, երակների լայնացում և այլն), ինչը կարող է բացասաբար ազդել երեխա կրելու ունակության վրա:

-խրոնիկական չբուժված էնդոմետրիտ, էնդոմետրիումի պոլիպներ։

–վնասակար սովորույթներ, սխալ ապրելակերպ:

–բժիշկի ցուցումներին չհետևելը։

Բայց բուժմանը ճիշտ մոտեցում ցուցաբերելու, բժշկի բոլոր ցուցումներին հետևելու դեպքում դուք անպայման կարող եք հասնել ցանկալի արդյունքի:

Սերմի և ձվաբջջի դոնորություն