Loading...

BIRTH ԱՄԲ, դոնորության և փոխնակ մայրության իսրայելական կենտրոն Բաթումիում

Իսրայելի բժշկության որակն ու փորձը կծառայի տարածաշրջանին  

ისრაელის ხელოვნური განაყოფიერების, დონაციის და სუროგაციის ცენტრი BIRTH-ი ბათუმშიՀարգելի ընկերներ,

Մինչեւ համավարակի ի հայտ գալը մեր կենտրոնում հաջողությամբ են ավարտվել անպտղության բուժման 50% դեպքերը: Դրանց մեջ ներառված էին և դասական ԱՄԲ, և ԱՄԲ դոնորական ձվաբջիջներով,  և ԱՄԲ դոնարական սերմով, և փոխնակ մայրության ծրագրեր: Մեր պացիենտները զույգեր էին Վրաստանից, Հայաստանից, Թուրքիայից, Կանադայից, Մերձբալթիկայից:

Ներկա պահին մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել նաև սաղմերի նախաիմպլանտացիոն ժառանգական թեստավորում: Սաղմի բիոպսիան իրականացվում է մեր լաբորատորիայում, որից հետո ստացված նյութը ուղարկվում է հետազոտության առաջատար լաբորատորիաներ: Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ցավոք,  դեռևս թույլ չի տալիս մեր իսրայեցի բժիշկներին ժամանել Բաթումի և ամբողջ ծավալով Ձեզ տրամադրել իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը, մենք սկսում ենք աշխատել նոր ռեժիմով: 

Նախ մեզ հաջողվեց ստեղծել մշտական առցանց կապ իսրայեցի մասնագետների և Բաթումիի մեր կլինիկայի միջև, ինչի արդյունքում գործնականում ամբողջ պրոցեսը, որը կապված է անպտղության ախտորոշման, հորմոնային խթանման սխեմաների մշակման և խթանման պրոցեսի մոնիտորինգի հետ, գտնվում է իսրայեցի մասնագետների լիարժեք հսկողության տակ: Միևնույն ժամանակ մեր անձնակազմը համալրվել է բարձրակարգ մասնագետով՝ սաղմնաբանով, ով ունի ԱՄԲ ոլորտում աշախատանքային մեծ փորձ և մշտապես գտնվում է Վրաստանում: 

Այլ միջամտությունները, ինչպիսիք են՝ ֆոլիկուլների պունկցիան և սաղմերի տեղադրումը, իրականացվում են մեր կլինիկայի բժշկական գծով տնօրեն՝ փորձառու վերարտադրողաբանի կողմից, ով ունի իսրայելցի մասնագետների հետ աշխատելու երկարատև փորձ և մշտական կապի մեջ է գտնվում նրանց հետ:

Հաշվի առնելով համավարակից հետո բուժման կարիք ունեցող պացինետների ծանր ֆինանսական վիճակը՝ մենք վերանայել ենք մեր գնացուցակը՝ համապատասխանեցնելով աշխատանքային նոր իրավիճակին: 

Ծանոթացեք մեր նոր գնացուցակին եւ  բժշկական միջամտությունների ցանկին, ինչպես նաեւ հերթագրվեք անվճար ընդունելության մեր մասնագետների մոտ։

Կարող եք վստահ լինել, որ Բաթումի քաղաքում  “BIRTH” իսրայելական ԱՄԲ, դոնորության և փոխնակ մայրության կենտրոնի անձնակազմը կանի հնարավոր ամենը , որպեսզի Դուք 9 ամիս անց մեզ հետ միասին տոնեք Ձեր երեխայի լույս աշխարհ գալը:

BIRTH ՍՊԸ-ի տնօրեն, PHD

Լեվ Ադիրովիչ

ԱՄԲ կենտրոն բաթումիում

Բաթումիի ԱՄԲ կենտրոնի իսրայելցի մասնագետների փորձը կծառայի ձեզ

Բաթումիում գտնվող BIRTH արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) կենտրոնի առաքելությունն է իրականացնել երեխա ունենալու ձեր երազանքը: Իսրայելցի մասնագետների օգնությամբ դուք կստանաք ջերմ ընդունելություն և մասնագիտացված բուժում՝ գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

BIRTH կենտրոնը հագեցած է արտամարմնային բեղմնավորման նորարարական տեխնոլոգիաներով։ Մեր մասնագիտական անձնակազմը համալրված է անպտղության բարդ դեպքերի բուժման բազմամյա փորձ ունեցող իսրայելցի առաջատար բժիշկներով:

ԱՄԲ կենտրոն Բաթումիում

BIRTH​ ԱՄԲ կենտրոնի ծառայությունները

Պտղաբերության խորհրդատվություն

Մենք մատուցում ենք խորհրդատվական և հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ լաբորատոր աշխտորոշման արդյունքների գնահատում և անպտղության բուժաման միջոցների մշակում: Խորհրդատվությունները անց են կացվում իսրայելցի փարձագետների և կենտրոնի գլխավոր բժշկի կողմից:

Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ)

ԱՄԲ-ն անպտղության հաղթահարման ամենաարդյունավետ մեթոդներից է: Խորհուրդ է տրվում նրանց, ում անպտղության բուժման այլ մեթոդները չեն համապատասխանում կամ արդյունք չեն տալիս: Մեր կենտրոնում նաև կատարում ենք ԱՄԲ բնական դաշտանային ցիկլում։

Սերմի և ձվաբջջի դոնորություն

Մեր դոնորները 18-33 տարեկան կանայք են, ովքեր ունեն երեխաներ, լավ գենետիկական պատմություն և ում օօցիտներով արդեն իսկ իրականացվել են հաջող ԱՄԲ ծրագրեր:

Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրությունը կարող է ուղեկցվել բազում հուզական պահերով։ Մենք կլինենք ձեր կողքին և կաջակցենք այս կարևոր ճանապարհին։ Փոխնակ մայրության ծրագիրը ներառում է համապարփակ աջակցություն՝ ապահովելով ձեր հոգեբանական և ֆիզիկական հարմարավետությունը: Լիարժեք գաղտնիությունն ու համապատասխան պարգևատրումը երաշխավորված են:

Իսրայելցի մասնագետների թիմը Բաթումիի ԱՄԲ կենտրոնում

Բարձրակարգ մասնագետների թիմ

BIRTH IVF center medical staff

BIRTH ԱՄԲ կենտրոնի բժշկական տնօրեն Միրի Գոդինը և սաղմնաբան Ֆրանսին Լոսոսը մեր կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Սայադյանի հետ

Israeli IVF experts in Batumi

Մեր իսրայելյան վերարտադրողական բժշության մասնագետներն ու սաղմնաբանները իսրայելական ճանաչված ԱՄԲ կենտրոնների առաջատար ներկայացուցիչներ են: Նրանք բոլորը ավելի քան 20 տարի աշխատում են այս ոլորտում և անդամակցում են ինչպես իսրայելական, այնպես էլ միջազգային ասոցիոցիաների (ESHRE)՝ հանդիսանալով նաև տարաբնույթ դոնորական ծրագրերի մասնակիցներ։

Ռեպրոդուկտոլոգներ

  • M.D. Marry Godin
  • M.D Irit Kafka (consultant)
  • M.D. Clarris Potlog
  • M.D Amir Ravhon

Էմբրիոլոգներ

  • Francine Lossos
  • Mali Gilad PhD
  • Einat Aizenman PhD
  • Shirly Lahav PhD
  • Polina Raskin
ՄԵՐ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Բաթումիի ԱՄԲ կենտրոնի լաբորատորիան

BIRTH կենտրոնի ԱՄԲ լաբորատորիան հագեցած է նորագույն տեխնոլոգիայով և թույլ է տալիս իրականացնել անհրաժեշտ բուժման բոլոր գործընթացները ամենաբարձր մակարդակով:

ՄԵՐ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Բաթումիի ԱՄԲ կենտրոնի վիրահատարանը

BIRTH ԱՄԲ կենտրոնի վիրահատարանը հագեցած է ամենաարդիական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժշետ գործողությունները անվտանգության և որակի ամենաբարձր մակարդակով։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Մենք պատրաստ ենք անցնել այդ դժվարին ճանապարհը ձեզ հետ

6010, Վրաստան, Բաթումի, Ռուսթավելի պող․ 39

reception@birthbatumi.com

Երկուշաբթի-Ուրբաթ՝ 19։17։00
Շաբաթ՝ 09։13։00