Loading...

Փոխնակ մայրություն

BIRTH ծառայություններ

Փոխնակ մայրությունը անպտղության հաղթահարման երևի թե ամենադժվար, սակայն որոշ դեպքերում միակ տարբերակն է: Յուրաքանչյուր կնոջ համար անպտղության հաղթահարման այս ճանապարհը ընտրելը դժվարին փորձություն է: Հաճախ, ինչպես կենսաբանական ծնողները այնպես էլ փոխնակ մայրը բուժման և հղիության ամբողջ ընթացքում հոգեբանական օգնության և աջակցության կարիք ունեն: Դա բնական է և մեր կենտրոնում յուրաքանչյուր պացիենտ ստանում է այդ աջակցությունը ինչպես մեր հոգատար ռեպրոդուկտոլոգների, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետների կողմից:

Ի՞նչ է փոխնակ մայրությունը

Суррогатное материнство

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել անպտղության այնպիսի տեսակները, որոնք նախկինում համարվում էին անբուժելի: Ռեպրոդուկտոլոգիայի կարևորագույն նվաճումներից է նաև փոխնակ մայրության ծրագրերի իրականացւմը: Փոխնակ մայրությունը հնարավորություն է տալիս ունենալու գենետիկորեն իր սեփական երեխային այն կանանց, ում մոտ բացակայում է արգանդը՝ բնածին (Ռեկիտանսկի-Կուստերի համախտանիշ) կամ վիրաբուժական հեռացումից հետո: Նախկինում, մինչև ժամանակակից օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ի հայտ գալը, դա նշանակում էր, որ կինը երբեք չի կարող ունենալ երախա: Սակայն ԱՄԲ-ի զարգացման հետ մեկտեղ ամեն ինչ փոխվեց:  Փոխնակ մայրությունը օգնության է հասնում նաև այն կանանց, ովքեր տառապում են հղիության կրելախախտով կամ այնպիսի հիվանդություններով, որոնց դեպքում հղիությունը կամ ծննդաբերությունը հակացուցված է, կամ ովքեր ունեցել են անհայտ պատճառի բազմաթիվ ԱՄԲ անհաջող փորձեր:

Փոխնակ մայրությունը դա ԱՄԲ-ի տարատեսակ է, որի դեպքում «փորձանոթում  աճեցված սաղմերը տեղադրվում են ոչ թե կենսաբանական մոր, այլ հատուկ նախապատրաստված կնոջ արգանդի խոռոչ, ով կկրի դրանք մինչև ծննդյան պահը:: ՀՀետևաբար, փոխնակ մայրը դա այն կինն է, որը պատասխանատվություն է կրում Ձեր փոքրիկի համար նրա ներարգանդային զարգացման շրջանի ամբողջ ընթացքում:

Փոխնակ մայր կարող է հանդիսանալ մինչև 35 տարեկան, առողջ, սեփական առողջ երեխա ունեցող կինը: Փոխնակ մայրության կանայք դիմում են կամ մարդասիրական (բարեկամ, հարազատ), կամ ֆինանսական նկատառումներով: Մեր կենտրոնը համագործակցում է փոխնակ մայրության բազմամյա փորձ ունեցող գործակալություների հետ և հնարավորություն կտա/ կօգնի Ձեզ փոխնակ մոր ճիշտ ընտրության հարցում:

услуга суррогатного материнства

Փոխնակ մայրության ծրագրում շատերին վախեցնում է այն միտքը, որ փոխնակ մայրը կարող է  ունենալ որոշակի պահանջներ Ձեր երեխայի հանդեպ ինչպես իր սեփականի: Այդպիսի վախերի պատճառները հիմնականում «դեղին  մամուլի կամ ֆիլմերում ներկայացված պատմություններն են, սակայն գործնականում այդպիսի միջադեպերի մենք երբեք չենք հանդիպել: Բոլոր փոխնակ մայրերը ընտրում են այս դժվարին աշխատանքը հանուն իրենց երեխաների, նրանց կարիքները հոգալու համար: Փոխնակ մայրը հենց սկզբից լավ գիտակցում է թե ինչի է գնում, որ նա կրում է ոչ իր սեփական երեխային և նա հանդիսանում է ինկուբատոր այդ երեխայի համար, որ դա նրա աշխատանքն է, որի համար նա գումար է ստանում: Հատուկ ծառայությունները վերահսկում են փոխնակ մոր կողմից  հղիության անվտանգ ընթացքը ապահովելու անհրաժեշտ պահանջների ճիշտ կատարելը  և ուղեկցում նրան ծննդաբերության ընթացքում:

Փոխնակ մայրը այն կինն է, որը իր արգանդում կրում է Ձեր երեխային և ոչ մի գենետիկ կապ չունի այդ երեխայի հետ: Ծնունդից անմիջապես հետո Վրաստանի հանրապետության օրենքների, փոխնակ մոր և կենսաբանական ծնողների միջև կնքված պայմանագրի համաձայն և ԱՄԲ կլինիկայի կողմից տրված տեղեկանքի հիման վրա երեխայի ծննդյան վկայականում միանգամից գրանցվում է կենսաբանական ծնողների անունը` ի տարբերություն այլ երկրների, երբ, օրինակ, անհրաժեշտ է/պահանջվում է ԴՆԹ հետազոտություն, փոխնակ մոր գրավոր հրաժարականը և այլն: 

Երկրորդ ասպեկտը, որը անհանգստացնում է  այն ամուսնական զույգերին, ովքեր ստիպված են դիմել փոխնակ մայրության ծառայություններին,  ծրագրի բարձր արժեքն է: Այն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հղիություն կրելու ծանր աշխատանքի, հղիության և ծննդաբերության ընթացքում առողջական վիճակի վատացման, ինչպես նաև նախածննդյան արձակուրդի ընթացքում  եկամուտների կորուստի պատճառով  փոխնակ մայրը ուզում է ստանալ  համապատասխան փոխհատուցում, որը և կազմում է փոխնակ մայրության ծրագրի ծախսերի հիմնական մասը: Սակայն, փոխնակ մայր կարող են դառնալ նաև Ձեր հարազատները կամ մտերիմ ընկերուհիները, եթե նրանք ունեն սեփական երեխա, առողջ են և համապատասխանում են փոխնակ մորը ընտրության չափանիշներին: Այս դեպքում, նրանց օգնության համար ֆինանսական փոխհատուցման հարցը Դուք որոշում եք անհատական Ձեր ընտրած կնոջ հետ: Իհարկե,  փոխնակ մոր կողմից իր պարտականությունների կատարման պատասխանատվությունը այս դեպքում  ամբողջությամբ կրում եք Դուք:

малыш

Ի՞նչպես է իրականացվում փոխնակ մայրության ծրագիրը

Արտամարմնային բեղմնավորման ցիկլի առանձնահատկությունները փոխնակ մայրության կիրառման դեպքում։

Բուժմանը նախապատրաստման փուլում համապատասխան իրավաբանական փաստաթղթերի և պայմանագրերի կազմմանը զուգահեռ լրացուցիչ կնքվում է պայմանագիր փոխնակ մոր և կենսաբանական ծնողների միջև՝ տվյալ երկրի օրենսդրության համաձայն: Պայմանագրում մանրամասն նշվում է ինչպես փոխնակ մոր այնպես էլ կենսաբանական ծնողների իրավունքներն ու պարտականությունները:

Փոխնակ մոր և կենսաբանական մոր դաշտանային ցիկլերի սինխրոնիզացիայից հետո, ԱՄԲ ծրագիրը, ինչպես սովորաբար, սկսվում է կենսաբանական մոր ձվարանների խթանումից: Դրան զուգահեռ իրականացվում է փոխնակ մոր արգանդի լորձաթաղանթի դեղորայքային նախապատրաստում սաղմերի տեղադրմանը: Այս ամբողջ գործընթացը խիստ հսկվում է ռեպրոդուկտոլոգի կողմից ԳՁՀ և հորմոնալ մոնիտորինգի միջոցով:

Ֆոլիկուլների համապատասխան չափսերի հասնելու դեպքում կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ֆոլիկուլային հեղուկի ասպիրացիա: Ստացված ձվաբջիջները բեղմնավորվում են ամուսնու/ զուգընկերոջ սերմով և աճեցվում լաբորատոր պայմաններում հատուկ միջավայրերում 3-5օրվա ընթացքում:

Համապատասխան օրը կատարվում է սաղմերի տեղափոխում փոխնակ մոր արգանդի խոռոչ, որտեղ բարեհաջող իմպլանտացիայից հետո իր ամբողջ սաղմնային շրջանը պետք է անցնի Ձեր բալիկը: Փոխնակ մայրը միայն կրում է Ձեր երեխային չունենալով նրա հետ ոչ մի ժառանգական կապ:

Տեղադրումից 14 օր անց արյան մեջ որոշվում է խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը, ինչը ցույց է տալիս հղիության առկայությունը կամ բացակայությունը:

 Սպասված հղիության հաստատումից հետո փոխնակ մայրը շարունակվում է գտնվել ռեպրոդուկտոլոգի հսկողության տակ առնվազն մինչև 12շաբաթական ժամկետը՝ հղիության աջակցման հորմոնալ թերապիայի ճիշտ շարունակման համար:

Մեր կենտրոնը փոխնակ մայրության ծրագրի միջոցով կանանց մայրանալու մեծ հաջողություններ ունի`որդեգրելով այդ ոլորտում Իսրայելում կիրառվող փորձը` սկսած 1996 թվականից:

Մեր պրոֆեսիոնալ թիմի հոգատար և անհատական վերաբերմունքի, ինչպես նաև ձեր` ծնող դառնալու երազանքն իրականացնելու հաստատակամ որոշուման շնորհիվ հնարավոր կդառնա հաղթահարել բոլոր դժվարությունները և դուք վերջապես կգրկեք դեր այդքան սպասված մանկանը: