Loading...

Պտղաբերության խորհրդատվություն

BIRTH ծառայություններ

 

Ամուսնական զույգերի մեծ մասը, ունենալով պտղաբերության հետ կապված խնդիրներ, սեփական ուժերին վստահելով՝  երկար ժամանակ չեն դիմում  որակյալ  մասնագետի ՝ ստանալու մասնագիտական ճիշտ  խորհրդատվություն։  Ավելին,  օգտագործելով այլընտրանքային դեղամիջոցներ և ժողովրդական բժկության մեթոդներ՝  ավելի են խորացնում արդեն իսկ առկա խնդիրները։

Կանանց անպղությունն արդյունավետորեն հաղթահարելու համար հարկավոր է դիմել  որակյալ  մասնագիտացված  կլինիկա և ստանալ  մասնագետի ճիշտ  խորհրդատվություն։

Ռեպրոդուկտոլոգը զբաղվում է այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են անպտղության պատճառները գտնելը, բուժելը և  անհրաժեշտության դեպքում  Արտամարմնային Բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնելը։ Սակայն ոչ բոլոր պացիենտներին է անհրաժեշ  ԱՄԲ:  Երբեմն բավական է միայն ինֆեկցիաների , դաշտանային ցիկլի  անկանոնությունների , հորմոնալ  խանգարումների բացահայտումն ու բուժումը։  Ռեպրոդուկտոլոգը  կտա խորհուրդներ առողջ ապրելակերպի, կենսակերպի վերաբերյալ  և կօգնի հասնել  դրական արդյունքի՝ երկար սպասված հղիության։

тест на беребенность

Եթե չեք հղիանում մեկ տարվա ընթացքում, ապա Ձեզ անհրաժեշտ է դիմել հենց այնպիսի նեղ մասնագետի, ինչպիսին է ռեպրոդուկտոլոգը, որպեսզի չկորցնեք Ձեր թանկ ժամանակը։  Չէ որ որքան երիտասարդ է կինը, այնքան մեծ են նրա հղիանալու հնարավորությունները։

 Անպղության պատճառների մեծ մասը ձեռքբերովի են ։ Դրանցից կարելի է խուսափել, եթե ժամանակին հայտնաբերվեն  և բուժվեն սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, պարբերական  ստուգումների միջոցով հետևեն օրգանիզմի ընդհանուր վիճակին։

Որպեսզի  ամուսնական զույգը պարզի, թե որն է անպտղության հիմնական պատճառը, պետք է անցնի ընդհանուր հետազոտություն և ստանա բուժում հատուկ մասնագիտացված կենտրոնում։ Վերարտադրողական էնդոկրինոլոգին (ով նաև հայտնի է որպես  անպտղության բուժման  մասնագետ)  դիմելը  Ձեր մայրանալու ճանապարհի կարևոր հենակետն է։

Ի՞նչ է սպասվում անպտղության առաջին խորհրդատվությանը։

Կարևոր է իմանալ, թե ինչ է սպասվում Ձեզ անպտղության առաջին խորհրդատվությանը։ Առաջինը, որ պետք է իմանաք,  դա այն է , որ  առաջնային  խորհրդատվությունը կարող է տևել մոտ մեկուկես ժամ։

Ձեզ  կդիմավորեն ընդունարանում, կգրանցեն և կհրավիրեն  բժիշկի սենյակ, որտեղ Դուք  կանցկացնեք մոտ մեկ ժամ։ Բժիշկը կուսումնասիրի Ձեր  հիվանդության պատմությունը և կքննարկի ընտանիք կազմելու Ձեր նպատակները։

Ելնելով Ձեր հիվանդության պատմությունից , տարիքից և թե որքանով եք  ցանկանում  շարունակել  անպտղության բուժումը,  բժիշկը կնշանակի մի շարք  հետազոտություններ ՝  գնահատելու զույգի ընդհանուր առողջական վիճակը։

Պտղաբերության  կարևորագույն ասպեկտները  գնահատելու համար  խորհուրդ են տրվում պարբերական ստուգումներ իրականացնել  ձվարանների,  սերմնահեղուկի ,  արգանդափողերի և արգանդի վիճակի , հորմոնների մակարդակի վերաբերյալ՝  մեկ կամ երկու զուգընկերների մոտ։ Այս հետազոտությունների արդյունքները  Ձեր բժիշկին կօգնեն կողմնորոշվել և  ընտրել  բուժման  այն  ճիշտ ընթացակարգը,  որը կհանգեցնի հղիության։

Ձեր  բժիշկի կողմից առաջարկվող  ախտորոշիչ հետազոտություններից բացի մենք  խորհուրդ ենք տալիս Ձեզ  մի քանի քայլ ,  որպեսզի ավելի լավ նախապատրաստվեք  հղիությանը և մայրությանը։

  • Թողնել ծխելը
  • Հետևել բալանսավորված սննդակարգին
  • Պարբերաբար կատարել ֆիզիկական վարժություններ
  • Եղանակներ գտնել նվազեցնելու մարմնի զանգվածը,  խուսափել  առօրյա սթրեսներից  (մեդիտացիա, խորհրդատվություն, մերսում, ասեղնաբուժություն, կանոնավոր ֆիզիկական վարժությունների կատարում, տարաբնույթ նախասիրություններ և այլն)

эко обследования

Մի քանի օգտակար խորհուրդ՝ նախապատրաստվելու Ձեր անպտղության բուժմանն ուղղված առաջին խորհրդատվությանը․

1․ Ձեր բժիշկին տրամադրեք անպտղության բուժման նախորդ փորձերի  ամբողջական և ճիշտ տեղուկություն։ Այն կբարձրացնի հաջողության հասնելու Ձեր հնարավորությունները։

Խնդրում ենք վերցնել Ձեզ հետ անպտղության բուժմանն ուղղված նախորդ բոլոր հետազոտությունների արդյունքները, նախորդ գինեկալոգիական վիրահատությունների արդյունքները և այլն։

2․ Անպտղության խորհրդատվւթյան ժամանակ Դուք կստանաք  շատ ինֆորմացիա։ Ուստի հարցեր տվեք, կատարեք գրառումներ  և հիշե՛ք, որ Դուք մշտապես կարող եք (նույնիսկ խորհուրդ է տրվում) զանգահարել  կամ լրացուցիչ հարցեր ուղղել էլեկտրոնային նամակով։ Բացի այդ, կարող եք հղել Ձեզ հուզող բոլոր հարցերը ՝  նախքան բժիշկին այցելելը։

3․ Շատ կարևոր է հուզական վիճակը բուժումը սկսելուց առաջ․ մենք գնահատում ենք այն, որ հնարավոր է մեզ մոտ գալուց առաջ այլ կենտրոններում Դուք արդեն անցել  եք բուժման կուրս, որը տևել է ամիսներ կամ  նույնիսկ  տարիներ։  Սա մեծ քայլ է, որպեսզի կրկին կամ  առաջին անգամ  սկսեք ախտորոշման և բուժման գործընթացը, այդ իսկ պատճառով  Ձեր առաջին այցելությունն այստեղ կարևոր իրադարձություն է։

Հաճախ Դուք ոգևորվում եք հղիանալու հեռանկարով, հույսով  լցվում  և միևնույն ժամանակ նյարդայնանում, քանի որ չգիտեք ինչ ակնկալել, կամ վախենում եք, որ բուժումը կարող է արդյունք չունենալ։

Անպտղության բուժումը կարող է իր ազդեցությունը  թողնել  աշխատանքային գրաֆիկի, արձակուրդի պլանների, դրամական միջոցների, ամուսնությունների, ընտանիքների և ինքնագնահատականի վրա։

4․ Հնարավոր է լինեն նյութական, հուզական, ֆինանսական կամ բժշկական խոչընդոտներ, որոնք կարող են հանգեցնել  բուժման ծրագրի փոփոխության կամ  հետաձգման։ Մեր նպատակն է յուրաքանչյուր քայլի  բավարարել  Ձեր անհատական կարիքները։ Խնդրում ենք մի՛ ամաչեք հարցեր տալ, մի՛ շտապեք և հայտնեք  Ձեր մտահոգությունները։ Մենք պատրաստվում ենք համագործակցել  Ձեզ հետ բուժման ողջ ընթացքում և կանենք հնարավոր ամեն բան Ձեր բուժումն արդյունավետ  իրականացնելու համար։

беременность